Ո՞րն է խեցգետին ուտելու ճիշտ ձևը

ուտել խեցգետին

Նախքան խեցգետին ուտելը հարկավոր է այն ճիշտ ձևով պատրաստել: Պատրաստման համար հարկավոր է աղ, ջուր, սամիթ, սոխ, սխտոր և այլ համեմունքներ: Մեծ կաթսայի մեջ լցնել ջուրը, աղը, բոլոր համեմունքները, իսկ 5 րոպե անց նաև խեցգետինները: Խեցգետինները պետք է ամբողջությամբ ջրով ծածկվեն: Խաշել խեցգետինները, ապա փակել  կաթսայի կափարիչը՝ թողնելով կես ժամ: Խեցգետինը պետք է դանդաղ և հաճույքով ուտել, որպեսզի զգալ դրա համը:

Սկզբում հարկավոր է առանձնացնել խեցգետնի ոտքերը և ճանկերը, իսկ հետո հանել միսը և ուտել: Միսն ամբողջությամբ հանելու համար ավելի լավ է ոչ թե ատամները, այլ  հատուկ դանակներ օգտագործել: Այնուհետև, որովայնից առանձնացնել խեցգետնի գլուխը,  հանել  պատյանը և ուտել միսը:  Խեցգետնի ամենահամեղ հատվածը որովայնի շրջանն է, որն ավելի շատ նման է մեծ պոչի: Սկզբում հարկավոր է պոկել պոչը, այնուհետև, մկրատի կամ դանակի միջոցով բացել կմախքը և հանել միսը:

Leave a Comment

Mini Cart 0

Your cart is empty.