Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առգրավվել է ՀՀ-ից ներմուծված 1 տոննա խեցգետին

Ըստ mskagency.ru-ի, ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը թույլ չի տվել երկիր ներմուծել Հայաստանից Մոսկվա ուղարկված մեկ տոննա կենդանի խեցգետինը:

Հայտնի է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում խեցգետինների խմբաքանակը չի ձևակերպվել, ապրանքն ունեցել է անասնաբուժական համապատասխան վկայագիր՝ տրված սույն թվականի հունվարի 25-ին:

Ըստ ռուսական կողմի՝ ներմուծման ժամանակ խախտված է եղել ապրանքի բեռի փաթեթավորումը, ինչպես նաև վկայագրում նշված ամսաթիվը չի համապատասխանել ապրանքի պիտակների վրա նշված ամսաթվին: Արդյունքում ապրանքն առգրավվել է:


խեցգետին
Call Now