Մակարոն՝ խեցգետնի սոուսով

Մակարոն՝ խեցգետնի սոուսով

Այս ուտեստի համար խորհուրդ ենք տալիս ընտրել միայն սպագետի, քանի որ երկար մակարոններով սոուսն ավելի համեղ է ստացվում:

Պատրաստման համար հարկավոր է.

250գ մակարոն
1 կապ սամիթ
2 ճ./գ ձիթապտղի յուղ
½ թ./գ աղ

Սոուսի համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

2 կգ խեցգետին
2 հատ կարմիր չիլի պղպեղ
½ հատ կիտրոն
1 կապ թարմ սամիթ
1 կապ չորացրած սամիթ
1 պճեղ սխտոր
4 ճ./գ ձիթապտղի յուղ
քաղցր  պղպեղ
1 թ./գլ ծովի աղ

Պատրաստման եղանակը.

Եռացող ջրի մեջ լցնել 1 թ. գդալ աղ, քաղցր պղպեղ և չորացրած սամիթ: Այս աղաջրի մեջ լցնել խեցգետինները և եփել 35-40 րոպե: Խեցգետինները շոգեխաշելուց հետո մաքրել և լցնել ափսեի մեջ:

Հաջորդ քայլով մաքրել սխտորը, պղպեղը և թարմ սամիթը, այնուհետև, մանր կտրատել: Կես հատ կիտրոնից քամել հյութը:  4 ճ. գդալ ձիթապտղի յուղն այս բոլոր բաղադրիչների հետ միասին  ավելացնել խեցգետնի մսին: Սոուսը պատրաստելուց հետո եռացող ջրի մեջ լցնել մակարոնը, ավելացնել կտրատած թարմ սամիթ և սամիթի սերմեր: Մակարոնը եփելուց հետո  քամել ջուրը, այնուհետև լցնել խեցգետնի սոուսը,  ինչպես նաև 1-2 ճ. գդալ ձիթապտղի յուղ և լավ խառնել:  Արդեն պատրաստի ուտեստը  կարելի է անմիջապես համտեսել:

 

Leave a Comment

Mini Cart 0

Your cart is empty.