Ալկոհոլի սիրահարները գիտեն, որ յուրաքանչյուր խմիչք ունի իրեն համապատասխան ճաշատեսակը: Անիմաստ է գարեջրի կամ գինու հետ համատեղել պարզ նախուտեստներ: Գոյություն ունեն խմիչքների և ուտեստների որոշ համադրություններ, որոնք հայտնի են գրեթե բոլորին:
Խեցգետնի և գարեջրի սիրահարների համար առաջարկում ենք խեցգետնի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս, որը պարզ է և մատչելի: Գարեջրի մեջ խեցգետիններն ավելի համեղ և հավասարաչափ են շոգեխաշվում:
Պատրաստման համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
- 2կգ խեցգետին
- 2լ գարեջուր
- 1 հատ կիտրոն
- 4 հատ դափնու տերև
- 4 ճ/գ աղ
- 5 պճեղ սխտոր
- պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խեցգետինները 4 ժամ թողնել սառը ջրում, որպեսզի լավ մաքրվեն: Այնուհետև, կաթսայի մեջ լցնել գարեջուրը, դափնու տերևները, աղը, մանրացված սխտորը և կիտրոնը: Երբ կաթսայում լցված գարեջուրը սկսում է եռալ, անմիջապես լցնել խեցգետինները: Եփել այնքան, մինչև խեցգետինները կարմրեն: Ապա, անջատել գազօջախը և փակել կաթսայի կափարիչը, թողնել կես ժամ և համտեսել: