Խեցգետին՝ պատրաստված գարեջրով

Ալկոհոլի սիրահարները գիտեն, որ յուրաքանչյուր խմիչք ունի իրեն համապատասխան ճաշատեսակը: Անիմաստ է գարեջրի կամ գինու հետ համատեղել պարզ նախուտեստներ: Գոյություն ունեն խմիչքների և ուտեստների որոշ համադրություններ, որոնք հայտնի են գրեթե բոլորին:

Խեցգետնի և գարեջրի սիրահարների համար առաջարկում ենք խեցգետնի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս, որը պարզ է և մատչելի:  Գարեջրի մեջ խեցգետիններն ավելի համեղ և հավասարաչափ են շոգեխաշվում:

 

Պատրաստման համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

  • 2կգ խեցգետին
  • 2լ գարեջուր
  • 1 հատ կիտրոն
  • 4 հատ դափնու տերև
  • 4 ճ/գ աղ
  • 5 պճեղ սխտոր
  • պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Խեցգետինները 4 ժամ թողնել սառը ջրում, որպեսզի լավ մաքրվեն: Այնուհետև, կաթսայի մեջ լցնել գարեջուրը, դափնու տերևները, աղը, մանրացված սխտորը և  կիտրոնը: Երբ կաթսայում լցված գարեջուրը սկսում է եռալ, անմիջապես լցնել խեցգետինները: Եփել այնքան, մինչև խեցգետինները կարմրեն: Ապա, անջատել գազօջախը և փակել կաթսայի կափարիչը, թողնել կես ժամ և համտեսել:

Առաջարկում ենք փորձել այս բաղադրատոմսը

Կենդանի խեցգետին մանր
Կենդանի խեցգետին միջին
Կենդանի խեցգետին մեծ
Call Now