Երբ մենք ինչ-որ համեղ ուտելիք ենք համտեսում, չենք մտածում դրա օգտակարության, սննդային արժեքի կամ վիտամինների մասին, պարզապես վայելում ենք ուտեստը:Սակայն, դա դեռ չի նշանակում, որ այն ինչ համեղ է, օգտակար չէ: Խեցգետինը դրա վառ ապացույցն է: 100 գրամ խեցգետինը պարունակում է միայն 76 կալորիա, 0,95 գրամ ճարպեր, 1,2 գրամ ածխաջրեր և 15,97 գրամ սպիտակուցներ, ինչպես նաև մի շարք վիտամիններ, այդ թվում՝ D վիտամին: Հետևաբար, այն չի գիրացնում և թույլատրվում է նույնիսկ խիստ սննդակարգի դեպքում: Խեցգետինը պարունակում է բավարար քանակությամբ կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, քլոր, ֆտոր, ծծումբ, երկաթ, մոլիբդեն, նիկել և յոդ: Ընդհանուր առմամբ, խեցգետնի պարբերաբար օգտագործումը դրական ազդեցություն է թողնում սիրտ-անոթային, նյարդային և իմունային համակարգի վրա: Այն ամրացնում է ատամները, ոսկորները, եղունգները: Չնայած իր օգտակարությանը, ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց խեցգետինը խիստ հակացուցված է:
ԻՆՉՈՒ՞ Է ՕԳՏԱԿԱՐ ԽԵՑԳԵՏԻՆԸ
-
rakik
- November 8, 2022
- 0 Comments

Recent News Articles
Fresh job related news content posted each day.
Մակարոն՝ խեցգետնի սոուսով
Այս ուտեստի համար խորհուրդ ենք տալիս ընտրել միայն սպագետի, քանի որ երկար մակարոններով ...
Ո՞րն է խեցգետին ուտելու ճիշտ ձևը
Նախքան խեցգետին ուտելը հարկավոր է այն ճիշտ ձևով պատրաստել: Պատրաստման համար հարկավոր է ...
Խեցգետին՝ պատրաստված գարեջրով
A job ravenously while Far much that one rank beheld after outside....